ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պետք է ԱՄՆ-ի օգնությունը՝ կանխելու տարածաշրջանում անվտանգության համակարգի լիակատար կործանումը»

«Պետք է ԱՄՆ-ի օգնությունը՝ կանխելու տարածաշրջանում անվտանգության համակարգի լիակատար կործանումը»
14.04.2016 | 11:28

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի տարածաշրջանում անկայունությունը կանխելու համար: Հակառակ դեպքում կոնֆլիկտը, որի մեջ ներքաշվել են Թուրքիան ու Ռուսաստանը, արագ կհանգեցնի բռնության աճին, ինչպես բախումները Լեռնային Ղարաբաղում, որ ցնցեցին ամբողջ տարածաշրջանը՝ փոխանցում է The Washington Times-ը:
Թեպետ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ վստահ չէ, թե Ռուսաստանի աջակցությունն ունեցող Հայաստանի ու Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանի անակնկալ բախումը ուղղակի հրահրված է Անկարայի ու Մոսկվայի կոնֆլիկտով, կարծում է, որ բախումը ցույց տվեց, թե որքան կարող է վտանգավոր լինել իրավիճակը, երբ դուրս է գալիս վերահսկողությունից:
The Washington Times-ին տված հարցազրույցում Էլին Սուլեյմանովն ասել է, որ Օբամայի վարչակարգը վերջերս Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցության ու տարածաշրջանում ռուսական աճող ներգործությունը հավասարակշռելու միտումներ ցույց տվեց, սակայն պահանջվում է ԱՄՆ-ի ավելի շատ ուշադրությունը տարածաշրջանում անվտանգության համակարգի լիակատար կործանումը կանխելու համար: Նրա կարծիքով՝ Օբամայի վարչակարգը կորցրեց եզակի շանսը՝ իրական ազդեցություն ունենալ Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա՝ ապրիլի սկզբի բախումներից հետո: Սուլեյմանովը ասել է, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործեց իրավիճակը՝ իրեն ներկայացնելով խաղաղարար և հայ ու ադրբեջանցի զինվորականներին հրավիրելով Մոսկվա՝ վերականգնելու համար հրադադարը Լեռնային Ղարաբաղում:
1994-ին կոնֆլիկտի սառեցման պահից Ռուսաստանը ձգտել է երկու կողմերի վրա ներգործել՝ զենք մատակարարելով և հայերին, և ադրբեջանցիներին: Զենքի մատակարարման գործարքների գլխավոր տարբերությունը՝ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը իրականում վճարում է Մոսկվային ռազմական տեխնիկայի դիմաց, իսկ Հայաստանը ստանում է իբրև օգնություն: Դեսպանն այդ հայտարարությունն արել է շրջանառվող լուրերին ի պատասխան՝ որքան Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը Հայաստանում կարող էր հրահրել բախումը: Մոսկվան ստորագրել է Հակաօդային պաշտպանության համաձայնագիր Հայաստանի հետ դեկտեմբերին և չորս նոր ռեակտիվ կործանիչ МиГ-29-եր ու այլ ռազմական տեխնիկա է տեղակայել Երևանից ոչ հեռու գտնվող ռազմաբազայում:
Տարածաշրջանային փորձագետները պնդում են, որ Պուտինը ձգտում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ նոյեմբերին խփված ռուսական ռազմական ինքնաթիռի փոխարեն: Սուլեյմանովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում փակուղուց դուրս գալը կարող է արթնացնել մյուս «սառեցված կոնֆլիկտները», որ սկսվում են ԽՍՀՄ-ի փլուզումից, Վրաստանից Մոլդովա, գուցե նաև ՈՒկրաինա, որովհետև բոլորի ելակետը տարածքային ամբողջականության խարխլման մոդելն է:
Գայ Թեյլոր, The Washington Times


Հ.Գ. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը տարածքային ամբողջականության սկզբունքից ավելին պատկերացնել չէր էլ համարձակվի, տեղնուտեղը հետ կկանչեին ու գուցե ոչ միայն այդքանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ